Օգոստոսի 30-ին՝ ժամը 13։44-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում այրվում է տնակ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հոլանդական թաղամասի 1-ին փողոցում գտնվող վագոն-տնակում (մոտ 27 քմ) և ավտոտնակում (մոտ 18 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:07-ին, մարվել՝ 15:39-ին: Այրվել են վագոն-տնակը՝ կենցաղային իրերով և ավտոտնակը։