ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երեկ ներկա է եղել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շրջանավարտների ավարտական փաստաթղթերի հանձնման հանդիսավոր արարողությանը: Այդ մասին ասված է ՏԿԵ նախարարության Ֆեյսբուքի էջում։
«Այս տարի համալսարանն ավարտեց շուրջ 760 ուսանող:
Իր ելույթում նախարարը շնորհավորել է շրջանավարտներին և մաղթել մասնագիտական ու անձնական վերելքներ՝ խաղաղ ու ստեղծագործ միջավայրում:
Որպես նաև շինարարական ոլորտն ընդգրկող նախարարության ղեկավար՝ Խուդաթյանը ցանկություն է հայտնել այսօրվա շրջանավարտների հետ հնարավորինս արագ դառնալ գործընկերներ՝ միասին նախագծել ու կառուցել ճանապարհներ, ջրամբարներ, էներգետիկ և հանրային այլ նշանակության ենթակառուցվածքներ։
Միջոցառմանը մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, ռեկտոր Մանուկ Բարսեղյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը»,- նշված է գրառման մեջ։