Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի տարածքին՝ կիրառելով անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ։ Երկրի ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալով՝ ՀՕՊ համակարգը հայտնաբերել է ընդհանուր առմամբ 582 թիրախ։
Հիմնականում տուժել են Զապորոժիեն և Դնեպրը, վնասվել են բնակելի շենքեր և ձեռնարկություններ:
Զապորոժիեում զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, ևս 24 մարդ վիրավորվել է: Կիևին օգոստոսի 28-ին հասցված հարվածների հետևանքով զոհվածների թիվն էլ հասել է 25-ի, 50-ից ավելին վիրավորվել է:
Ռուսաստանի ՊՆ տվյալով՝ ուկրաինական ուժերը 86 ԱԹՍ են արձակել Դաշնության ուղղությամբ:
Թիրախում են հայտնվել Ռոստովի, Բրյանսկի, Բելգորոդի, Սմոլենսկի և այլ մարզերը: Տեղեկություններ կան, որ Կրասնոդարում և Սիզրանում նավթավերամշակման երկու գործարան է խոցվել։
Օբյեկտներում հրդեհ է բռնկվել: