Օգոստոսի 28-29-ը ՆԳՆ Ոստիկանության ստորաբաժանումներում բացահայտվել է 167 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
-
41 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-
15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
-
11-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության, թմրանյութի հայտնաբերման,
-
10 դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման,
-
8 դեպք՝ հոգեկան ներգործության,
-
7 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման,
-
4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-
3 դեպք՝ խուլիգանության,
-
2-ական դեպք՝ բնակարանային գողության, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հողը փչացնելու, ինքնիրավչության։
-
Բացահայտվել են նաև վստահված գույքի հափշտակման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, դրամանենգության, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, թմրամիջոցների մաքսանենգության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
-
3 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
-
1-ական դեպք՝ ապօրինի ծառահատման, խարդախության։
Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 5 մարդ մահացել է, 28-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։