Օգոստոսի 28-ին՝ ժամը 17։46-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշար գյուղում այրվում է խոտածածկույթ։
Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի անասնագոմին կից այրվում է անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին, մարվել՝ 21:21-ին: Այրվել է մոտ 1700 հակ անասնակեր։ Կանխվել է հրդեհի տարածումը դեպի անասնագոմ: