Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջան-ԵՄ համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր:
Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են տնտեսության, առևտրի, տրանսպորտի, էներգետիկ անվտանգության, կանաչ էներգետիկայի, մարդասիրական օգնության և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև երկկողմ և տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: