Հայոց ցեղասպանության թեման Իսրայելում հերթական անգամ դարձել է շահարկումների առարկա: Վարչապետ Նեթանյահուն եթերում հայտարարել էր, «Ես հենց նոր արեցի դա» պատասխանելով՝ դիտարկմանը, որ Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել հայոց ցեղասպանությունը: «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիրը՝ Նեթանյահուի հայտարարությունը չի համարում Իսրայելի պետության պաշտոնական կարծիքը: