Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը՝ բնապահպանության վարչության հետ կազմակերպել է 10-15 տարեկան երեխաների այցը «Կենդանիների խնամքի կենտրոն»: Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ այսպիսի այցելությունները կօգնեն երեխաներին դառնալ կենդանիների բարեկամը: Սոցիալական նոր ծրագրի շրջանակում այս տարի արդեն կենտրոն է այցելել շուրջ 90 երեխա:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։