Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր երեխաների հետ այցելել է «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ բնակվում է շուրջ 100 շուն: Այդ մասին տեղեկանում ենք քաղաքապետի Ֆեյսբուքի էջից:
«Նման հանդիպումներն ու քննարկումները հնարավորություն են տալիս երեխաներին սովորել հոգ տանել կենդանիների ու շրջակա միջավայրի մասին՝ դառնալով ավելի ուշադիր և պատասխանատու քաղաքացիներ։
Եթե դուք ևս ցանկանում եք այցելել կենտրոն և խաղալ ու խնամել կենդանիներին, կարող եք զանգահարել 1-05 հեռախոսահամարին և գրանցվել:
Մեր կենդանիները սպասում են ձեզ»,- գրել է նա: