Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր. 1-ին փուլի ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ծրագրի նպատակը Հայաստանի ընտրված տարածքներում ապահովել կլիմայի նկատմամբ կայունացված, բարելավված ոռոգման ծառայություններ և անվտանգ կառավարվող գյուղական ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ։ Արդյունքում ակնկալվում է՝ կլիմայի դիմակայուն ոռոգման և ջրամատակարարման համակարգերի ներդրում, որոնք կնպաստեն տնտեսական աճին, պարենային անվտանգությանը և տարածաշրջանային համաչափ զարգացմանը։
Ծրագիրը բաղադրիչներից են՝ ջրային ոլորտի բարեփոխում և կլիմայադիմացկուն ոռոգման և գյուղական ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայությունների ինստիտուցիոնալ հզորացում, գյուղական ջրամատակարարման և ջրահեռացման բարելավում, ոռոգման ենթակառուցվածքների և համակարգերի կառավարման արդիականացում: