Թել Ավիվում, իսրայելական այլ բնակավայրերում և Երուսաղեմում զանգվածային ցույցերը չեն դադարում: Հազարավոր քաղաքացիներ արգելափակել են մի շարք ավտոճանապարհներ: Ակցիայի մասնակիցները, այդ թվում՝ Գազայի հատվածում պահվող գերիների ընտանիքները պահանջում են իշխանությունից համաձայնության գալ ՀԱՄԱՍ-ի հետ, դադարեցնել պատերազմը և վերադարձնել պատանդներին:
Ցուցարարները հավաքվել են նաև Թել Ավիվում պաշտպանության շտաբի և Երուսաղեմում վարչապետի գրասենյակի դիմաց՝ ծածանել դեղին դրոշներ՝ հաջակցություն գերիների և և նրանց լուսանկարներով պաստառներ:
Հատկանշական է, որ երեկ Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է կարգավորման՝ Իսրայելի պայմաններին, սակայն իսրայելական կողմը չի արձագանքում կրակը դադարեցնելու՝ միջնորդների առաջարկներին:
Դոնալդ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆն էլ հույս է հայտնել, որ մինչև տարվա վերջ Գազայում հնարավոր կլինի հասնել կարգավորման:
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում: