Լիտվայի ԱԳՆ-ն «համակարգված տեղեկատվական հարձակում» է որակել վրացական մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունն այն մասին, թե Մեծ Բրիտանիան Լիտվայում ակտիվիստներ է պատրաստում հոկտեմբերին Վրաստանում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ անկարգություններ կազմակերպելու համար:
Այս կապակցությամբ BNS գործակալության հարցին ի պատասխան՝ Լիտվայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ տվյալ տեղեկությունը կեղծ է և իրականության հետ որևէ աղերս չունի:
Գերատեսչությունից նշել են, որ նման արշավներն ուղղակիորեն կապված են Վրաստանի կառավարության ժողովրդավարական արժեքներից և եվրոպական ուղուց հեռանալու, ինչպես նաև քաղաքական ընդդիմության, քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների դեմ բռնաճնշումների հետ: