Ուկրաինայի անվտանգության ապահովման գործում գլխավոր դեր պետք է ունենա Եվրոպան, ոչ թե Միացյալ Նահանգները, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Անկախ նրանից, թե ինչ ձև է սա ստանալու, եվրոպացիները պետք է կրեն բեռի առյուծի բաժինը։ Սա նրանց մայրցամաքն է, նրանց անվտանգությունն է»,- ասել է նա Fox News-ի եթերում։
Կարգավորման շուրջ բանակցություններում Ուկրաինայի առաջնահերթություններից մեկը անվտանգության երաշխիքներն են:
ԱՄՆ վարչակազմն ավելի վաղ հայտարարել է, որ Ուկրաինայում ամերիկյան զորքեր չեն տեղակայվի, սակայն Վաշինգտոնը Կիևին օդային աջակցություն կտրամադրի:
Իր հերթին, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան պատրաստակամություն է հայտնել խաղաղապահ առաքելության շրջանակներում զորքեր ուղարկել Ուկրաինա: