Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Կիևին օդում աջակցության տարբերակը՝ որպես անվտանգության երաշխիք։ Միևնույն ժամանակ, Քերոլայն Լևիթը նշել է, որ Ուկրաինայում ամերիկյան ցամաքային զորքերի տեղակայումը բացառվում է։ Reuters-ը գրում է, որ Միացյալ Նահանգները կարող է օդային աջակցություն ցուցաբերել Կիևին տարբեր եղանակներով՝ օդային պաշտպանության լրացուցիչ համակարգերից մինչև ամերիկյան կործանիչների տրամադրում։
Քերոլայն Լևիթը նաև տեղեկացրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ալյասկայում խոստացել է առաջիկա շաբաթներին բանակցություններ վարել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Ըստ Սպիտակ տան խոսնակի՝ ամերիկյան վարչակազմն այդ հարցով կապի մեջ է Մոսկվայի և Կիևի հետ: «Պուտին-Զելենսկի երկկողմ հանդիպումն օրակարգում է, քննարկվում են շատ տարբերակներ, այդ թվում՝ անցկացման վայրի հարցով»,- մանրամասնել է Լևիտը:
Նա շարունակել է՝ կարգավորման հասնելու համար երկու կողմն էլ պետք է զիջումների գնա:
Մանրամասները՝ տեսանյութում: