Լոնդոնը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում գրանցված նշանակալի առաջընթացը և համարում է դա տարածաշրջանում խաղաղության պատմական հնարավորություն՝ հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանը: Ֆերգուս Օլդի խոսքով՝ Միացյալ Թագավորությունը միշտ հավատացել է, որ կայուն խաղաղությունը հնարավոր է միայն երկխոսության, փոխադարձ հարգանքի և հարևանների միջև գործակցության միջոցով։
«Կարող ենք առաջարկել աջակցություն՝ տնտեսական փոխկապակցվածության ծրագրերի, սահմանազատման, ականազերծման հարցերում, ինչը կնպաստի համայնքների անվտանգությանը»,- նշել է դիվանագետը։
Ֆերգուս Օլդը հավելել է՝ հաջորդ կարևոր քայլը պետք է լինի խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Մանրամասները՝ տեսանյութում: