Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Ուկրաինայի անկախության ճանաչման հիմքերը կվերանան, եթե երկիրը հրաժարվի չեզոք, ոչ միջուկային կարգավիճակից և շարունակի ձգտել ՆԱՏՕ:
Սերգեյ Լավրովը շարունակել է՝ Մոսկվան չի հրաժարվում Ուկրաինայի հարցով աշխատանքներից՝ թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ ձևաչափերով: Նրա խոսքով՝ կարևորն այն է, որ այդ ջանքերը հանգեցնեն արդյունքի: Լավրովը հավելել է, որ առաջնորդների մակարդակով ցանկացած շփում պետք է մանրակրկիտ նախապատրաստվի:
«Առանց Ռուսաստանի անվտանգության և Ուկրաինայում բնակվող ռուսների ու ռուսախոս քաղաքացիների իրավունքների նկատմամբ լիակատար հարգանքի որևէ երկարաժամկետ համաձայնագրի մասին խոսք լինել չի կարող»,- շեշտել է դիվանագետը:
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը երբեք չի ձգտել պարզապես գրավել տարածքներ, Մոսկվայի նպատակն է պաշտպանել այն ռուսներին, որոնք պատմականորեն ապրել են այդ հողերի վրա:
«Ալյասկայում կայացած գագաթնաժողովը հնարավորություն տվեց տեսնել, որ Վաշինգտոնը հետաքրքրված է ուկրաինական ճգնաժամի կարգավորմամբ: Պետք է թույլ չտալ, որ այն կրկնվի»,- ասել է Լավրովը:
Լավրովը նաև տեղեկացրել է, որ ռուսական կողմը Դոնալդ Թրամփին հրավիրել է այցելել Ռուսաստան:
Մանրամասները՝ տեսաշարում։