• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում... 12:23
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել... 11:57
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ... 10:14
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 18:5919 Օգս, 2025

Իրանի նախագահի հետ վերահաստատել ենք մեր նպատակադրումը՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հասցնելու 1 մլրդ, ապա՝ 3 մլրդ ԱՄՆ դոլարի. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանը: Համաժողովի հիմնական նպատակներն են՝ խթանել Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի խորացումը և դիվերսիֆիկացումը, ստեղծել և զարգացնել փոխշահավետ համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման նոր հնարավորություններ, խթանել ներդրումային հոսքերը և տեխնոլոգիական փորձի փոխանակումը, ապահովել մասնակիցների միջև ուղղակի շփումների և գործընկերային կապերի հաստատումը։

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«ԻԻՀ մեծարգո՛ նախագահ Փեզեշքիան,
Հարգելի՛ գործընկեր,
Հարգելի՛ ներկաներ,

Սիրով ողջունում եմ բոլորիդ Երևանում՝ Հայաստան-Իրան գործարար համաժողովին մասնակցության առիթով: Ուզում եմ ընդգծել, որ երկու բարեկամ պետությունների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման գործում տնտեսական հարաբերությունները և դրանց զարգացումը կարևոր նշանակություն ունեն:

Այս համատեքստում ուրախ եմ արձանագրել, որ մեր երկրների կառավարությունների միջև առկա սերտ քաղաքական հարաբերությունները ստեղծում են անհրաժեշտ միջավայր՝ Հայաստանի և Իրանի գործարարների միջև համագործակցությունը խթանելու համար: Այսօր նախագահ Փեզեշքիանի և իմ կողմից ստորագրված հայտարարությամբ վերահաստատել ենք մեր նպատակադրումը՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հասցնելու 1 մլրդ և ապա՝ 3 մլրդ ԱՄՆ դոլարի: Իհարկե, եթե հաջողվեր միանգամից 3 դարձնել, այդպես կանեինք, բայց անխուսափելիորեն պետք է սկզբից 1 մլրդ դարձնենք, հետո նոր՝ 3: Եվ այս թիրախներին հասնելու համար կարևորագույն դերը վերապահված է հենց գործարար համայնքի ներկայացուցիչներին:

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին կայուն աճ է արձանագրում: Նախորդ տարի այն կազմել է 748 միլիոն դոլար՝ աճելով գրեթե 6 տոկոսով, իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում այդ ցուցանիշը հասել է 346 միլիոնի, ինչը նույնպես վկայում է կայուն առաջընթացի մասին։

Մենք տեսնում ենք ներմուծման ոլորտում տարեցտարի բարձրացող մի նշաձող. միայն այս տարվա առաջին վեց ամսում ներմուծումն Իրանից աճել է ավելի քան 10 տոկոսով՝ հասնելով 300 միլիոն դոլարի: Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այն, չնայած որոշակի նվազմանը, շարունակում է ներառել այնպիսի ապրանքներ, ինչպիսին են էլեկտրաէներգիան, պղնձի խտանյութը, գյուղմթերքը։ Սա հենց այն հիմքն է, որի վրա մենք պետք է կառուցենք ոչ միայն առևտուր, այլև համատեղ արտադրություն, և փոխշահավետ ավելացված արժեք ստեղծենք:

Այս համատեքստում կարևոր եմ համարում միջսահմանային ենթակառուցվածքների զարգացումը՝ էներգետիկ, տրանսպորտային, լոգիստիկ ոլորտներում։ Սա ամբողջությամբ համահունչ է մեր Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որի կյանքի կոչմանը, գոհունակությամբ պիտի արձանագրեմ, որ ներգրավված են նաև իրանական ընկերությունները, մասնավորապես՝ իրանական ընկերությունն է իրականացնում Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունը:

«Խաղաղության խաչմերուկը» միտված է հավելյալ փոխկապակցվածություններ ստեղծել Հյուսիսի և Հարավի, Արևելքի և Արևմուտքի միջև: Հաշվի առնելով Հայաստանի ռազմավարական դիրքը և արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացիան՝ Հայաստանը կարող է իրանցիների համար դարպաս հանդիսանալ ինչպես դեպի ԵԱՏՄ, այնպես էլ դեպի Եվրամիության անդամ երկրներ:

Հարգելի՛ ներկաներ,

Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ համոզմունք հայտնել, որ այսօրվա համաժողովը արգասաբեր կլինի գործարար կապերի ամրապնդման և նոր համագործակցությունների հաստատման համար: Հաջողություն եմ մաղթում գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին»:

Մասուդ Փեզեշքիանն իր խոսքում նշել է, որ այսօրվա քննարկումների հիմնական նպատակներից էր նպաստել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ընդլայնմանը և առկա խնդիրների ու խոչընդոտների վերացմանը, որոնք կհանդիպեն ներդրողների, արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալողների ճանապարհին: ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ կարևոր համաձայնություններ են ձեռք բերվել բոլոր այն ոլորտների առումով, որոնց անդրադարձել են քննարկումների ընթացքում՝ ներդրողների և առևտրի ոլորտի ներկայացուցիչների համար համագործակցության հարթակ ստեղծելու նպատակով:

Ըստ Մասուդ Փեզեշքիանի՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալը 3 մլրդ դոլարի հասցնելը բավականին հասանելի է և այդ համատեքստում ընդգծել է երկու երկրների կառավարությունների ջանքերը՝ այդ գործընթացն ավելի հարթ իրականացնելու ճանապարհին: «Մնացածն արդեն կախված է ձեզանից, արտադրողներից, ներդրումներ կատարողներից և արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներից, եթե դուք ավելի մեծ նպատակներ սահմանեք, ապա ավելի մեծ աշխատանքներ կիրականացնեք»,- ասել է ԻԻՀ նախագահը:

Մասուդ Փեզեշքիանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը, Նիկոլ Փաշինյանից՝ փոխըմբռնման մթնոլորտում հարցերը քննարկելու համար և ընդգծել, որ այն կնպաստի տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանը:

Դիտումների քանակ254
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ 13:2620 Հնս, 2026
  • Եթե Ռուսաստանին չհեռացնեին «Ութի խմբից», ապա Ուկրաինայում պատերազմ կարող էր չլինել. Թրամփ 13:0420 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Նաիրի համայնքի կոյաջրերը բաց հոսում, թափվում են Հրազդան գետը. բնակիչները բողոքում են 13:0020 Հնս, 2026
  • Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 12:4520 Հնս, 2026
  • Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն 12:2320 Հնս, 2026
  • Ռուբիոն և Աունը քննարկել են Լիբանանի և Իսրայելի միջև խաղաղության գործընթացը 12:1420 Հնս, 2026
  • Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները 11:5720 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Մեղրիում 11:3920 Հնս, 2026
  • Զելենսկին հնարավոր է համարել հարվածները Բելառուսի տարածքում գտնվող օբյեկտներին 11:2320 Հնս, 2026
  • Անգլիայի հարավում գնացքների բախման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 89-ը` վիրավորվել 11:1120 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում 10:3320 Հնս, 2026
  • Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները 10:1420 Հնս, 2026
  • ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը 10:0920 Հնս, 2026
  • 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում 10:0020 Հնս, 2026
  • Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները 09:5020 Հնս, 2026
  • Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 09:4620 Հնս, 2026
  • Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը 09:3320 Հնս, 2026
  • Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում 09:2120 Հնս, 2026
  • Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ 09:0920 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:0220 Հնս, 2026
  • «Էս ընդ էյ մայնինգ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 573 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:5320 Հնս, 2026
  • ՀԱԳ Գրատպության թանգարանի ինտերակտիվ կրթական ծրագրերը 08:3020 Հնս, 2026
  • Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան 08:1720 Հնս, 2026
  • Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել է 00:4820 Հնս, 2026
  • Դեսպան Գևորգյանը մասնակցել է Ուրուգվայի ազգային հերոս Խոսե Խերվասիո Արտիգասի ծննդյան 262-ամյակի պաշտոնական միջոցառմանը 00:1920 Հնս, 2026
  • Հասած ծիրանը գետնին չի մնա. բնակիչները գնից գոհ չեն, բայց վստահ են՝ արտահանող կգտնվի 00:1320 Հնս, 2026
  • Ինչպես խուսափել աղիքային վարակներից․ ՍԱՏՄ-ն պարզ կանոններ է հրապարակել 00:0220 Հնս, 2026
  • Եթե ես չլինեի, Իսրայելը ոչնչացված կլիներ. Թրամփ 23:5219 Հնս, 2026
  • Վարչապետը նոր նշանակում է արել 23:3719 Հնս, 2026
  • Դեսպան Վիկտոր Ենգիբարյանը Մագդեբուրգում միջազգային տնտեսական համաժողովի է մասնակցել 23:2919 Հնս, 2026
  • Հանրահավաքներ կանեն, կվերցնեն մանդատները և կանցնեն առօրյա գործերին. փորձագետը՝ ընդդիմության մասին 23:2319 Հնս, 2026
  • Քննարկվել են առևտրատնտեսական և մաքսային ոլորտներում ՀՀ և Վրաստանի միջև փոխգործակցության հարցեր 23:2019 Հնս, 2026
  • Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը 23:1919 Հնս, 2026
  • Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները 22:5119 Հնս, 2026
  • 2 մլրդ դրամ՝ Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի վերակառուցմանը. կայացել է բացման արարողությունը 22:3919 Հնս, 2026
  • Ընդունել եմ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին․ Սրբուհի Գալյան 22:3019 Հնս, 2026
  • Գիտնականների համաժողովում Աննա Հակոբյանը ներկայացրել է «Կրթվի՛ր, որ հաղթես» շարժման նոր ռազմավարությունը 22:2719 Հնս, 2026
  • Կարծում եմ, որ շուտով կկարողանամ ողջունել Ձեզ Բրատիսլավայում փոխադարձ պաշտոնական այցի ժամանակ․ Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին 22:1419 Հնս, 2026
  • Հարցազրույց Սերգեյ Դանիելյանի հետ 22:0619 Հնս, 2026
  • Ցուցադրական մեղվանոց՝ Գառնիում 21:5419 Հնս, 2026
  • Վիեննայում ամփոփվել են Հայաստանում իրականացված բնապահպանական և գյուղատնտեսական երեք ծրագրեր 21:4719 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 19. 2026 21:3619 Հնս, 2026
  • COP17-ն ու երիտասարդները 21:2119 Հնս, 2026
  • Ռուբիկ Հակոբյանի նկատմամբ դատարանը վարչական հսկողություն կիրառեց 21:1019 Հնս, 2026
  • Ռազմական ուժի կիրառման առումով իմ լիազորությունները սահմաններ չունեն. Թրամփ 21:0919 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Firebird-ի ԱԲ գործարանը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար. Փաշինյան 21:0019 Հնս, 2026
  • Յունիս 19-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5819 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.06.2026 20:5219 Հնս, 2026
  • Եթե մարդիկ հասկանան, թե ուր է շարժվում Հայաստանը՝ ներդրումները կավելանան. Կոլման 20:4619 Հնս, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղ 20:4019 Հնս, 2026
  • 7-րդ «Վարկանիշային ցուցահանդես»-ը՝ Նկարիչների միությունում 20:3419 Հնս, 2026
  • Հրապարակվել է «Ֆինանսական կայունության հաշվետվություն 2025»-ը․ ԿԲ 20:2819 Հնս, 2026
  • ԵՄ ղեկավարները չեն կարողանում որոշել, թե ով կարող է բանակցություններ վարել Ռուսաստանի հետ. Բաբիշ 20:1819 Հնս, 2026
  • Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում 20:0419 Հնս, 2026
  • Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. բնակիչներին հորդորում են փակել պատուհանները 20:0219 Հնս, 2026
  • Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ոլորտի բարեփոխումները 19:3419 Հնս, 2026
  • Քննարկվել են Firebird-ի արհեստական բանականության տվյալային կենտրոնի գործունեությանը և ծրագրերին վերաբերող հարցեր 19:2619 Հնս, 2026
  • Իտալիայի ԱԳ նախարարը չեղարկել է այցը ԱՄՆ Մելոնիի հասցեին Թրամփի վիրավորական խոսքերից հետո 19:1319 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | Դա է պետության զարգացման գրավականը. վարչապետը՝ նոր բան իմանալու մասին 19:0019 Հնս, 2026
  • Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական լոգիստիկայի վերաբերյալ արձանագրություն են ստորագրել 18:5719 Հնս, 2026
  • Ակտիվ կենսակերպ՝ առողջ տղամարդ 18:4519 Հնս, 2026
  • Եվրոպան սխալվում է՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել ուժի դիրքերից. Պեսկով 18:3619 Հնս, 2026
  • Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորին 18:2519 Հնս, 2026
  • Եվրոպայի ապագան կերտվում է Ուկրաինայի պաշտպանության միջոցով. Զելենսկի 18:1919 Հնս, 2026
  • Եվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով 18:1219 Հնս, 2026
  • Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 18:0619 Հնս, 2026
  • Ռուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. Գյուլեր 17:5519 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի համակիրը ճշտել է ընտանիքում ընտրողների թիվը, հետո կատարել բարեգործությունը. ՀԿԿ 17:4619 Հնս, 2026
  • Անտառի վնասատուներն ու ավիացիոն սրսկումը 17:3519 Հնս, 2026
  • «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքները 17:2519 Հնս, 2026
  • ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները 17:1119 Հնս, 2026
  • Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում 17:0319 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | «700 000-ով կովը պտի կակ մինիմում անգլերենով խոսա». գաղտնալսում ընտրակաշառքի գործով 17:0019 Հնս, 2026
  • Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 16:5119 Հնս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են 16:4219 Հնս, 2026
  • Ամառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար 16:3419 Հնս, 2026
  • «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքները 16:2719 Հնս, 2026
  • Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանին 16:2319 Հնս, 2026
  • Հուլիսի 1-ից կգործեն սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված նոր օրենսդրական կարգավորումներ 16:1519 Հնս, 2026
  • ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան 16:0319 Հնս, 2026
  • «Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքները. դիմումի ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրում 15:5919 Հնս, 2026
  • Վաշինգտոնն ու Թեհրանը փակում են ռազմական էսկալացիայի էջը. TRIPP-ը՝ հնարավորություն Իրանի համար 15:5719 Հնս, 2026
  • «Պատրաստվում եմ 20 ստանալ», «Դժվար առաջադրանքներ կան». անցկացվեց մաթեմատիկայի միասնական քննությունը 15:4819 Հնս, 2026
  • ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին 15:4419 Հնս, 2026
  • Ավտովթար՝ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա հոսպիտալացված քաղաքացի 15:3819 Հնս, 2026
  • Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել 15:3119 Հնս, 2026
  • Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը 15:2619 Հնս, 2026
  • Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին 15:2519 Հնս, 2026
  • Վարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը 15:1719 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակել 15:0719 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | ԱՄՆ-Իրան համաձայնությունը և դրա ազդեցությունը Հայաստանի ու ԹՐԻՓՓ-ի վրա. փորձագետներ 15:0019 Հնս, 2026
  • Իրանի նոր գերագույն առաջնորդը՝ ԱՄՆ-ի հետ գործարքի մասին 14:5819 Հնս, 2026
  • Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն 14:4319 Հնս, 2026
  • Դեռ վաղ է խոսել Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցների չեղարկման մասին. Կալաս 14:3019 Հնս, 2026
  • Իսրայելն ու «Հըզբոլլահը» շարունակել են փոխադարձ հարվածները 14:1619 Հնս, 2026
  • Բուլղարիան կարող է վետո կիրառել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի դեմ 13:5919 Հնս, 2026
  • SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը՝ Գյումրիում 13:5219 Հնս, 2026
  • Ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա, ապա աստիճանաբար կնվազի 13:4019 Հնս, 2026
  • Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ 13:2919 Հնս, 2026
  • Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ խորհրդարան, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք նաև խորհրդարանում. Արթուր Հովհաննիսյան 13:1919 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015