• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Մեր շատ խնդիրների պատճառը կրթության պակասն է և անփութությունը. Շահվերդյան Բաց հարթակ․ Մեր շատ... 20:40
Բռնցքամարտիկ Արթուր Ավետիքյանը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել Բռնցքամարտիկ Արթուր Ավետիքյանը մինչև... 19:53
Բռնցքամարտիկ Արեն Ասլամազյանը՝ բրոնզե մեդալակիր Բռնցքամարտիկ Արեն Ասլամազյանը՝ բրոնզե մեդալակիր 19:20
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 18:5919 Օգս, 2025

Իրանի նախագահի հետ վերահաստատել ենք մեր նպատակադրումը՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հասցնելու 1 մլրդ, ապա՝ 3 մլրդ ԱՄՆ դոլարի. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել են Հայաստան-Իրան գործարար համաժողովի բացմանը: Համաժողովի հիմնական նպատակներն են՝ խթանել Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի խորացումը և դիվերսիֆիկացումը, ստեղծել և զարգացնել փոխշահավետ համագործակցության և համատեղ նախագծերի իրականացման նոր հնարավորություններ, խթանել ներդրումային հոսքերը և տեխնոլոգիական փորձի փոխանակումը, ապահովել մասնակիցների միջև ուղղակի շփումների և գործընկերային կապերի հաստատումը։

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«ԻԻՀ մեծարգո՛ նախագահ Փեզեշքիան,
Հարգելի՛ գործընկեր,
Հարգելի՛ ներկաներ,

Սիրով ողջունում եմ բոլորիդ Երևանում՝ Հայաստան-Իրան գործարար համաժողովին մասնակցության առիթով: Ուզում եմ ընդգծել, որ երկու բարեկամ պետությունների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման գործում տնտեսական հարաբերությունները և դրանց զարգացումը կարևոր նշանակություն ունեն:

Այս համատեքստում ուրախ եմ արձանագրել, որ մեր երկրների կառավարությունների միջև առկա սերտ քաղաքական հարաբերությունները ստեղծում են անհրաժեշտ միջավայր՝ Հայաստանի և Իրանի գործարարների միջև համագործակցությունը խթանելու համար: Այսօր նախագահ Փեզեշքիանի և իմ կողմից ստորագրված հայտարարությամբ վերահաստատել ենք մեր նպատակադրումը՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալը հասցնելու 1 մլրդ և ապա՝ 3 մլրդ ԱՄՆ դոլարի: Իհարկե, եթե հաջողվեր միանգամից 3 դարձնել, այդպես կանեինք, բայց անխուսափելիորեն պետք է սկզբից 1 մլրդ դարձնենք, հետո նոր՝ 3: Եվ այս թիրախներին հասնելու համար կարևորագույն դերը վերապահված է հենց գործարար համայնքի ներկայացուցիչներին:

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին կայուն աճ է արձանագրում: Նախորդ տարի այն կազմել է 748 միլիոն դոլար՝ աճելով գրեթե 6 տոկոսով, իսկ 2025 թվականի առաջին կիսամյակում այդ ցուցանիշը հասել է 346 միլիոնի, ինչը նույնպես վկայում է կայուն առաջընթացի մասին։

Մենք տեսնում ենք ներմուծման ոլորտում տարեցտարի բարձրացող մի նշաձող. միայն այս տարվա առաջին վեց ամսում ներմուծումն Իրանից աճել է ավելի քան 10 տոկոսով՝ հասնելով 300 միլիոն դոլարի: Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա այն, չնայած որոշակի նվազմանը, շարունակում է ներառել այնպիսի ապրանքներ, ինչպիսին են էլեկտրաէներգիան, պղնձի խտանյութը, գյուղմթերքը։ Սա հենց այն հիմքն է, որի վրա մենք պետք է կառուցենք ոչ միայն առևտուր, այլև համատեղ արտադրություն, և փոխշահավետ ավելացված արժեք ստեղծենք:

Այս համատեքստում կարևոր եմ համարում միջսահմանային ենթակառուցվածքների զարգացումը՝ էներգետիկ, տրանսպորտային, լոգիստիկ ոլորտներում։ Սա ամբողջությամբ համահունչ է մեր Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որի կյանքի կոչմանը, գոհունակությամբ պիտի արձանագրեմ, որ ներգրավված են նաև իրանական ընկերությունները, մասնավորապես՝ իրանական ընկերությունն է իրականացնում Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատվածի շինարարությունը:

«Խաղաղության խաչմերուկը» միտված է հավելյալ փոխկապակցվածություններ ստեղծել Հյուսիսի և Հարավի, Արևելքի և Արևմուտքի միջև: Հաշվի առնելով Հայաստանի ռազմավարական դիրքը և արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացիան՝ Հայաստանը կարող է իրանցիների համար դարպաս հանդիսանալ ինչպես դեպի ԵԱՏՄ, այնպես էլ դեպի Եվրամիության անդամ երկրներ:

Հարգելի՛ ներկաներ,

Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ համոզմունք հայտնել, որ այսօրվա համաժողովը արգասաբեր կլինի գործարար կապերի ամրապնդման և նոր համագործակցությունների հաստատման համար: Հաջողություն եմ մաղթում գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին»:

Մասուդ Փեզեշքիանն իր խոսքում նշել է, որ այսօրվա քննարկումների հիմնական նպատակներից էր նպաստել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ընդլայնմանը և առկա խնդիրների ու խոչընդոտների վերացմանը, որոնք կհանդիպեն ներդրողների, արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալողների ճանապարհին: ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ կարևոր համաձայնություններ են ձեռք բերվել բոլոր այն ոլորտների առումով, որոնց անդրադարձել են քննարկումների ընթացքում՝ ներդրողների և առևտրի ոլորտի ներկայացուցիչների համար համագործակցության հարթակ ստեղծելու նպատակով:

Ըստ Մասուդ Փեզեշքիանի՝ երկկողմ առևտրաշրջանառության ծավալը 3 մլրդ դոլարի հասցնելը բավականին հասանելի է և այդ համատեքստում ընդգծել է երկու երկրների կառավարությունների ջանքերը՝ այդ գործընթացն ավելի հարթ իրականացնելու ճանապարհին: «Մնացածն արդեն կախված է ձեզանից, արտադրողներից, ներդրումներ կատարողներից և արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներից, եթե դուք ավելի մեծ նպատակներ սահմանեք, ապա ավելի մեծ աշխատանքներ կիրականացնեք»,- ասել է ԻԻՀ նախագահը:

Մասուդ Փեզեշքիանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը, Նիկոլ Փաշինյանից՝ փոխըմբռնման մթնոլորտում հարցերը քննարկելու համար և ընդգծել, որ այն կնպաստի տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանը:

Դիտումների քանակ236
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Աշնակի հարատևության Վրեժ Սարուխանյանի տեսլականը 00:4909 Նմբ, 2025
  • Ռուսաստանից առաջին բեռնատար գնացքը հասել է Իրան 00:3309 Նմբ, 2025
  • Բալանս և լռություն՝ Մարիա Կոթողյանի աշխատանքներում 00:1209 Նմբ, 2025
  • Արմավիրի մարզի ցուցադրական այգում ավելի քան հարյուր տեսակի տարաշխարհիկ մրգեր են աճում 23:5008 Նմբ, 2025
  • Նոյեմբերի 9-ի եղանակային կանխատեսումները 23:3008 Նմբ, 2025
  • Հայաստանը շարունակում է վճռականորեն հանձնառու մնալ երկարատև խաղաղության կառուցմանը․ Գևորգ Պապոյան 23:1208 Նմբ, 2025
  • Զանգերի կենտրոնների հրապուրիչ առաջարկներով գայթակղվելը վտանգավոր է. մասնագիտական հորդոր 22:5108 Նմբ, 2025
  • 3 տարեկան երեխայի սպանության հետքերով. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4008 Նմբ, 2025
  • HelloBit(y) - Ֆինանսական բուրգ թե՞ ներդրում. ՆԳՆ-ից զգուշացնում են 22:2308 Նմբ, 2025
  • Երևանի ներկայացուցիչները՝ «Smart City Expo World Congress 2025» միջազգային համաժողովին 22:1708 Նմբ, 2025
  • Անկեղծ ասած, ամաչում եմ էդ մարդկանց փոխարեն․ Ժաննա Անդրեասյան 22:0108 Նմբ, 2025
  • Ազատազրկման վայրերի շենքային պայմաններն անհամեմատելի են տարիներ առաջ եղած իրավիճակի հետ. ՄԻՊ 21:4408 Նմբ, 2025
  • Մխիթար Հայրապետյանը Ֆրանսիա կգործուղվի 21:2608 Նմբ, 2025
  • Լուրեր 21:00 | Սարգսյանի թեզերը բազմիցս, հիմնավոր և փաստարկված ջախջախվել են. Նազելի Բաղդասարյան 21:0008 Նմբ, 2025
  • Լոս Անջելեսում բացվել է Թումո կենտրոն 20:5808 Նմբ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 08.11.2025 20:5308 Նմբ, 2025
  • Անվտանգ կրթական միջավայր՝ հաջողված արդյունք 20:4908 Նմբ, 2025
  • Գլխուղեղի կաթվածի ռիսկերը. ինչպե՞ս կառավարել 20:4508 Նմբ, 2025
  • ԵՄ-ն մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը 20:4208 Նմբ, 2025
  • Անահիտ Ավանեսյանը՝ առողջության համապարփակ ապահովագրական համակարգի մասին 20:3708 Նմբ, 2025
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը Բելեմի գագաթնաժողովում զրուցակիցներին է ներկայացրել COP17-ի անցկացման շուրջ ՀՀ տեսլականը և իրականացվող աշխատանքները 20:3408 Նմբ, 2025
  • Քննարկվել են Հայաստանի և FIA-ի միջև հնարավոր համագործակցության ուղղությունները 20:2608 Նմբ, 2025
  • Լեգիտիմությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հիմնված քաղաքականության վարումն է. վարչապետ 20:1708 Նմբ, 2025
  • Իրանի էներգետիկայի նախարարը զգուշացրել է ջրանջատումների մասին 20:1108 Նմբ, 2025
  • Ազգային միասնության փառատոն՝ ԱՄՆ-ում 20:0208 Նմբ, 2025
  • Բռնցքամարտիկ Արթուր Ավետիքյանը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել 19:5308 Նմբ, 2025
  • Հրդեհ Զոլաքար գյուղում 19:4408 Նմբ, 2025
  • Իսրայելի ԱԳՆ-ն Նեթանյահուի ձերբակալման թուրքական օրդերը «PR քայլ» է անվանել 19:3408 Նմբ, 2025
  • Բռնցքամարտիկ Արեն Ասլամազյանը՝ բրոնզե մեդալակիր 19:2008 Նմբ, 2025
  • Մենք աննախադեպ տեմպերով ընդլայնում ենք վերականգնվող էներգիայի արտադրությունը. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ 19:0208 Նմբ, 2025
  • Հայաստանը մեծապես կարևորում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում համագործակցությունը. Պապոյան 18:4708 Նմբ, 2025
  • Աֆղանստանի և Պակիստանի միջև խաղաղության բանակցությունները ձախողվել են, սակայն հրադադարը պահպանվում է. Reuters 18:3108 Նմբ, 2025
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Կոտ դ՛Իվուարի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել Երևանում կայանալիք COP17 համաժողովի շուրջ 18:1408 Նմբ, 2025
  • Հայաստանում անցկացվում է մեդիագրագիտության շաբաթը 17:5608 Նմբ, 2025
  • Արամ Մանուկյանի տունը հրատապ պահպանության կարիք ունի. ընդգրկվել է «Հին Երևան» ծրագրում 17:3908 Նմբ, 2025
  • Գևորգ Պապոյանը Հունաստանի զբոսաշրջության նախարարին հրավիրել է Հայաստան. կստորագրվի համագործակցության հուշագիր 17:2208 Նմբ, 2025
  • ՀՀ և Կոնգոյի ԱԳ նախարարների տեղակալները մտքեր են փոխանակել ՀՀ և ԿԴՀ միջև համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ 17:0208 Նմբ, 2025
  • Լուրեր 17:00 | Սահմանվել են նոր՝ «Արմսաթ-2» արբանյակի տեխնիկական և տեխնոլոգիական պահանջները 17:0008 Նմբ, 2025
  • Ստամբուլի Գլխավոր դատախազությունը Բենիամին Նեթանյահուին ձերբակալելու օրդեր է տվել. Anadolu 16:4808 Նմբ, 2025
  • Դավիթ Սիմոնյանը՝ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր 16:3508 Նմբ, 2025
  • ՑԱՀԱԼ-ը ՀԱՄԱՍ-ից պահանջել է փոխանցել մնացած աճյունները 16:2408 Նմբ, 2025
  • Դպրոցականները՝ հեքիաթասացներ 16:0608 Նմբ, 2025
  • ՌԴ-ն և Ուկրաինան շարունակել են փոխադարձ հարվածները 15:5108 Նմբ, 2025
  • «Սիթի» ընկերությունը 2025-ի 9 ամսում 15 մլրդ 82 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:3608 Նմբ, 2025
  • Մոսկվան չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Թրամփ 15:2108 Նմբ, 2025
  • ԿԳՄՍ նախարարի տեղակալը քննական կենտրոնում հետևել է ուսուցիչների կամավոր ատեստավորմանը 15:0408 Նմբ, 2025
  • Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. Ոստիկանություն 14:5008 Նմբ, 2025
  • Ոստիկանները հայտնաբերել են ԱՄՆ-ում անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած հետախուզվողին 14:4308 Նմբ, 2025
  • Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 14:4108 Նմբ, 2025
  • Նոյեմբերի 9-ի նախօրեին Հայաստանի դեմ հրապարակայնորեն ցուցմունք տալը կա՛մ ոչ հեռատեսության արդյունք է, կա՛մ օտար օրակարգի սպասարկում. Նազելի Բաղդասարյան 14:3408 Նմբ, 2025
  • Կեսգիշերին Այրում կայարանում դեսպան Իմանբաևի հետ դիմավորեցինք ղազախական ցորենով բեռնված գնացքը. ՏԿԵ նախարար 14:3208 Նմբ, 2025
  • Մելանյա Թրամփը ստացել է Fox News-ի «Տարվա հայրենասեր» մրցանակը 14:2608 Նմբ, 2025
  • Այսօր մեկնարկել ենք ուսուցիչների կամավոր ատեստավորումը. ԿԳՄՍ նախարար 14:1208 Նմբ, 2025
  • ԱՄՆ պատվիրակությունը չի մասնակցի Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք G20 գագաթնաժողովին. Թրամփ 14:0408 Նմբ, 2025
  • Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով 13:4608 Նմբ, 2025
  • Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոն, Տիգրան Համբարձումյանը՝ մինչև 14 տարեկանների փոխչեմպիոն 13:2908 Նմբ, 2025
  • Հրթիռներով և դրոններով հարձակում Ուկրաինայի վրա 13:1208 Նմբ, 2025
  • Լուրեր 13:00 | Լեգիտիմությունն է այն գործոնը, որը պետք է ապահովի ՀՀ անվտանգությունը. վարչապետ 13:0008 Նմբ, 2025
  • «Նոայից» հեռանալու որոշումը սխալ էր. Ռուի Մոտա 12:5408 Նմբ, 2025
  • Հայաստանի առաջին արբանյակը՝ «Արմսաթ-1»-ը, ավարտում է իր առաքելությունը և մտնում ուղեծրից անկման փուլ 12:3908 Նմբ, 2025
  • Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղը 1 օր ջուր չի ունենա 12:0808 Նմբ, 2025
  • ՄԻՊ-ը մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի նիստին 12:0308 Նմբ, 2025
  • ԱՄՆ-ը Հունգարիային հանել Է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցուցակից. Սիյարտո 11:4908 Նմբ, 2025
  • Հրդեհ Արայի գյուղում․ փրկարարները կանխել են տարածումը 11:3308 Նմբ, 2025
  • 2023-2025 թթ․ Կառավարությունը շուրջ 171 միլիարդ դրամի ներդրում է արել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրում. Փաշինյան 11:0908 Նմբ, 2025
  • Ինչպե՞ս ենք ապահովելու մեր անվտանգությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 10:5908 Նմբ, 2025
  • Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդությունը 10:3408 Նմբ, 2025
  • Մեր զինվորների նոր բարեկամը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 10:2008 Նմբ, 2025
  • «Բանակցային պատմության առանցքային թղթերը դասավորել եմ ու մինչև տարվա վերջ հրապարակելու եմ»․ Փաշինյանը՝ 3-րդ նախագահին 10:0608 Նմբ, 2025
  • ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին, կա մեկ զոհ 09:5908 Նմբ, 2025
  • 100 տարի անց. Ֆրիտյոֆ Նանսենի ոտնահետքերով 09:5508 Նմբ, 2025
  • Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը․ վարչապետ 09:5208 Նմբ, 2025
  • Ինչպես կարող էինք կանխել 44-օրյա պատերազմը. Նիկոլ Փաշինյանի տեսանյութը 09:2108 Նմբ, 2025
  • Պատրաստ ենք ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը և տեխնիկան, ներկայացնել ինժեներական նորարարությունները․ Նիկոլ Փաշինյան 09:0008 Նմբ, 2025
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:2808 Նմբ, 2025
  • Նոր մեղադրանք Միքայել Հարությունյանին և Էնրիկո Ապրիամովին. նախկին նախարարը կրկին հետախուզվում է 01:1508 Նմբ, 2025
  • Մոսկվան և Կիևն իրար չեն վստահում. Պեսկով 01:0908 Նմբ, 2025
  • Ղազախական ցորենի մատակարարումը Հայաստան հնարավոր է դարձել Ադրբեջանի կողմից բեռնափոխադրումների սահմանափակումների վերացման արդյունքում 01:0208 Նմբ, 2025
  • Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սիբի Ջորջի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 00:5408 Նմբ, 2025
  • Մինչև տարեվերջ Երևանում կտեղադրվի շուրջ 40 կանգառասրահ. 384-ի համար էլ մրցույթ է հայտարարվել 00:3308 Նմբ, 2025
  • Երկաթուղային ուղով Հայաստան է ժամանում ղազախական հացահատիկով բեռնված գնացքը 00:1008 Նմբ, 2025
  • ԲՏԱ փոխնախարարն ու Չեխիայի Պաշտպանական քաղաքականության վարչության պետը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները 00:0408 Նմբ, 2025
  • Ծովակ գյուղում 200 հակ անասնակեր է այրվել 23:4307 Նմբ, 2025
  • Օրենսդրորեն կարգելվի քաղաքացուն աշխատանքից ազատել 65 տարեկան դառնալու հիմքով 23:3307 Նմբ, 2025
  • Շանթ Սարգսյանը հաղթանակ է տարել թուրք գրոսմայստեր Մուստաֆա Յիլմազի նկատմամբ. ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երրորդ փուլ 23:2607 Նմբ, 2025
  • Նոյեմբերի 8-ի եղանակային կանխատեսումները 23:1207 Նմբ, 2025
  • Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում բացված Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի պայմաններին 22:5807 Նմբ, 2025
  • 17-ամյա Վահե Սուքիասյանը դարձավ շախմատի Եվրոպայի չեմպիոն 22:5307 Նմբ, 2025
  • Քննարկվել են ՀՀ-ի և Չեխիայի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները բարձր տեխնոլոգիաների և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում 22:3207 Նմբ, 2025
  • 13-ամյա Տիգրան Համբարձումյանը դարձավ շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն 22:2707 Նմբ, 2025
  • Արամ Մարգարյան-75. քանդակագործը և քաղաքը 22:1607 Նմբ, 2025
  • Հարցազրույց Գարո Փայլանի հետ 22:0507 Նմբ, 2025
  • Մեկնարկել է ԲԴԽ-ի և շվեդ գործընկերների նախաձեռնած մեդիային նվիրված աշխատաժողովը 21:5907 Նմբ, 2025
  • Իմ զորակցությունն եմ հայտնում բոլոր կանանց, ովքեր ամեն օր լռելյայն բռնության են ենթարկվում և չեն կարող խոսել այդ մասին․ Աննա Հակոբյան 21:4607 Նմբ, 2025
  • Ջրային կոմիտեի նախագահը Սյունիք է այցելել․ քննարկվել են ջրի կառավարման համակարգի արդիականացման խնդիրները 21:4107 Նմբ, 2025
  • Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարությունների միջև 21:3307 Նմբ, 2025
  • Եկել եմ կառուցելու, միասին դժվարությունները լուծելու և հաղթահարելու համար․ Եղիշե Մելիքյան 21:2207 Նմբ, 2025
  • Դատավորների ընդհանուր ժողովը կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ է ընտրել 21:1007 Նմբ, 2025
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել 21:0007 Նմբ, 2025
  • Նոյեմբեր 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5907 Նմբ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015