Սերբիայի իրավապահ մարմինները բողոքի ցույցերի ժամանակ 19 անձ են ձերբակալել: Այդ մասին հաղորդում է EFE լրատվական գործակալությունը։
Ցույցեր են տեղի ունեցել Սերբիայի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Վալևոյում, մայրաքաղաք Բելգրադում և երկրի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Նովի Սադում։
Սերբական ընդդիմությունը բողոքի ակցիաներ է անցկացնում արդեն ինը ամիս։ Դրանք սկսվել են 2024 թ. նոյեմբերի 1-ին Նովի Սադի երկաթուղային կայարանում երկաթբետոնե ծածկի փլուզումից հետո, ինչի հետևանքով 16 մարդ էր մահացել:
Վալևո քաղաքում ցուցարարների մի խումբ հրդեհել է երկրի իշխող կուսակցության գրասենյակը: Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել: Ցուցարարները պահանջում են պատժել ողբերգության պատասխանատուներին, խստացնել կոռուպցիայի դեմ պայքարը և անցկացնել նախագահի արտահերթ ընտրություն։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ կառավարությունը ակցիաների դեմ խիստ միջոցներ է ձեռնարկելու:
Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան