Ալյասկայում Կրեմլի և Սպիտակ տան ղեկավարների հանդիպումը տևել է մոտ 3 ժամ, նախագահները քննարկումը համարել են արդյունավետ: Պուտինի հետ բանակցությունից հետո Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկու, այնուհետև՝ եվրոպացի առաջնորդների, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ: Զրույցը տևել է մեկ ժամից ավելի: ԱՄՆ նախագահը ներկայացրել է Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների մանրամասները: Զելենսկին բովանդակալից է որակել Թրամփի հետ հեռախոսազրույցը:
«Ուկրաինան ևս մեկ անգամ հաստատում է, որ պատրաստ է արդյունավետ աշխատել՝ հանուն խաղաղության։ Աջակցում ենք եռակողմ հանդիպման առաջարկին: Կարևոր է, որ եվրոպացիները ևս ներգրավված լինեն բոլոր փուլերին»,- նշել է Զելենսկին, հավելել, որ մյուս շաբաթ հանդիպելու է Թրամփի հետ։
Մանրամասները՝ տեսաշարում։