Գյումրու ավագանին չի ընդունել քաղաքի զարգացման հնգամյա պլանը: Նախագծին դեմ են եղել «Քաղաքացիական պայմանագիր» և «Մեր քաղաքը» խմբակցությունները: Այդ պլանով նախատեսվում էին սոցիալական բնակարանների հատկացումներ և շենքերի ամրացում, այգիների բարեկարգում: Քննարկման ընթացքում պարզվել է, որ քաղաքի բյուջեն սահմանափակ է նախատեսված ծրագրերի իրականացման համար: