Սևանա լճի լողափերն այս սեզոնին մարդաշատ են, զգոն են նաև ջրային պարեկներն ու փրկարարները: Այս տարի արդեն ջրահեղձությունից 33 անձի են փրկել, 100-ից ավելի դեպք է արձանագրվել, երբ լողամիջոցները վարել են առանց փրկարարական բաճկոնի, կամ լողամիջոցը եղել է չգրանցված: «Լուրեր»-ի տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես են ջրային պարեկները փրկում ջրային մոտոցիկլից ընկածի կյանքը:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան