Իսլանդիան ևս ողջունում է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։
«Դա կարևոր քայլ է, որը միտված է վերջ դնելու տասնամյակների հակամարտությանը։ Ողջունում ենք երկու երկրներին և Միացյալ Նահանգներին այս պատմական ջանքերի համար՝ ուղղված Հարավային Կովկասում տևական խաղաղության ու կայունության ապահովմանը»,- ասված է Իսլանդիայի արտաքին գործերի նախարարության Իքսի միկրոբլոգում: