«Քեզ հետ կռվելը պետք է լինի թանկ, համագործակցելը՝ բավականաչափ հետաքրքիր»,- տարածաշրջանային խաղաղության բանաձևն է՝ ըստ քաղաքագետի: Արեգ Քոչինյանի գնահատմամբ՝ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրմամբ հայ-ադրբեջանական հարաբերությունները ոչ խաղաղություն, ոչ պատերազմ վիճակից անցնում են խաղաղության փուլ: Ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահն էլ պարզաբանում է՝ գերիների հարցը համաձայնագրում չի շոշափվում, քանի որ քաղաքական է, ինչը, սակայն, չի նշանակում, որ այն անտեսված է:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի տեսանյութում: