ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ուսումնասիրել է մայրաքաղաքի օդի որակը օգոստոսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում:
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
-
Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
-
Արաբկիրում՝ օգոստոսի 7-10-ը,
-
Նոր Նորքում՝ օգոստոսի 8-10-ը,
-
Շենգավիթում՝ օգոստոսի 8-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
-
Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
-
Նոր Նորքում՝ օգոստոսի 6-8-ը և 10-12-ը,
-
Շենգավիթում և Արաբկիրում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։