Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը ճեպազրույցում անդրադարձել է «Թրամփի ուղուն»:
Ալեքսեյ Ֆադեևի խոսքով՝ «Սյունիքով հաղորդակցությունները ապաշրջափակելիս հարկավոր է հաշվի առնել ռուս սահմանապահների ներկայությունը և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը:
Նաև հավելել է, որ դեռ պետք է ուսումնասիրեն նախագծի մանրամասները: Ֆադեևի խոսքով՝ Մոսկվան արդիական է համարում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թվականների համաձայնագրերը, քանի որ կողմերը չեն հայտարարել դրանցից դուրս գալու մասին։
Ռուս պաշտոնյան նաև նշել է, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները՝ անմիջական հարևանների աջակցությամբ:
Միջազգային նորությունները՝ տեսաշարում: