Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Սևա հոթելս» ՍՊԸ-ին պատկանող «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկտում (Գեղարքունիքի մարզ, Արտանիշ բնակավայր):
ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ այն աշխատում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով, մասնավորապես՝
-
խոհանոցում նվազագույնի չի հասցվում օդից փոխանցվող աղտոտումը,
-
պայքար չի տարվում միջատների դեմ,
-
պատուհաններն ու այլ բացվածքները չունեն միջատապաշտպան ցանցեր,
-
սննդի շղթայում ներգրավված 3 անձ չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների։
Բացի այդ՝ հայտնաբերված խոզի, գառան և հավի թարմ մսեղիքը եղել է ոչ սպանդանոցային ծագման, որոնք չեն ունեցել սպանդանոցային ծագումը հավաստող 5-րդ ձևի անասնաբուժական վկայականները: Մսեղիքն առգրավվել է և տրվել ոչնչացման:
Նշված խախտումների հիմքով, տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Կոմունա Սևան» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: