Օգոստոսի 12-ին՝ ժամը 13։42-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի տներից մեկին հարակից այրվում է անասնագոմ:
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Լուսավորչի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի խորդանոցում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:57-ին, մարվել՝ 15:17-ին: Այրվել է խորդանոցը՝ մոտ 27 քմ:
Փրկարարներն իրականացրել են քանդման աշխատանքներ։