ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի հոկտեմբերի 13-17-ը ԱՄԷ Դուբայ քաղաքում կայանալիք «Ջայտեքս գլոբալ 2025» (GITEX GLOBAL 2025) միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին:
«Ջայտեքս գլոբալ 2025»-ը համարվում է աշխարհում տեխնոլոգիական ամենամասշտաբային միջոցառումներից մեկը: «Ջայտեքս գլոբալի» առանցքային ուղղություններն են՝ արհեստական բանականությունը, կրթական տեխնոլոգիաները, հեռահաղորդակցությունը, կիբեռանվտանգությունը, կայուն տեխնոլոգիաները, ֆինանսական տեխնոլոգիաները:
Նախարարությունը նախատեսում է «Ջայտեքս գլոբալ 2025»-ին ներկայացնել հայկական տեխնոլոգիական էկոհամակարգը և հնարավորություն ընձեռել ոլորտային կազմակերպություններին մասնակցել միջոցառմանը՝ որպես այցելու՝ ներկայացնելու իրենց կողմից առաջարկվող արտադրանքը/լուծումներն ու հաստատելու նոր գործարար կապեր միջազգային գործընկերնեի հետ:
Մրցութային փուլն անցած այցելու կազմակերպությունները հայաստանյան տաղավարում ունենալու են 2-3 ստարտափ ներկայացումներ (Pitching session):
Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել մինչ 2025 թվականի օգոստոսի 21-ը ներառյալ հետևյալ
հղումով:
«Նախարարությունը հոգալու է ցուցահանդեսային տարածքի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ծախսերը։ Մնացած ծախսերը (ավիատոմսեր, կեցություն) հոգալու են ընտրված կազմակերպությունները։
Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ միջոցառման պաշտոնական
կայքում:
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 010-59-01-62 հեռախոսահամարով»,- ասվում է հաղորդագրությունում: