Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանամ Ջայշանկարը հայտարարել է, որ ռուսական նավթի գնման պատճառով Նյու Դելիի հասցեին մեղադրանքներն անարդար են, քանի որ Արևմուտքի երկրներն իրենք են ՌԴ-ից նավթ և գազ գնում և պետք է հաշվի առնեն այլ պետությունների շահերը:
«Մենք պարզապես նավթ ենք ձեռք բերում շուկայում լավագույն պայմաններով»,- ասել է նախարարը՝ պատասխանելով այն հարցին, որ Հնդկաստանը ֆինանսավորում է ռազմական գործողություններն Ուկրաինայում՝ նավթ ձեռք բերելով ՌԴ-ից։
Ավելի վաղ Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել էր Միացյալ Նահանգների կողմից հնդկական ապրանքների համար 25% ներմուծման մաքսատուրք սահմանելու որոշմանը։ Նշվել էր, որ Հնդկաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իր ազգային շահերը պաշտպանելու համար։
Դոնալդ Թրամփն ավելի վաղ մաքսատուրքեր սահմանելու մասին հրամանագիր էր ստորագրել այն բանից հետո, երբ Նյու Դելին մերժել էր Վաշինգտոնի պահանջը ռուսական նավթի գնումներից հրաժարվելու մասին: