Եվրոպական հանձնաժողովի ճեպազրույցի ընթացքում արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը շեշտել է մարդասիրական օգնության հասանելության հրատապությունը դեպի Գազայի հատված՝ իրավիճակը բնութագրելով որպես «անտանելի»։ Նա ողջունել է ԵՄ-ի և Իսրայելի միջև արձանագրված առաջընթացը՝ Գազայում մարդասիրական օգնության հասանելիության և պայմանների բարելավման հարցում՝ այն որակելով որպես դրական զարգացում: Միաժամանակ, նա ընդգծել է, որ դեռևս առկա են լուրջ մարտահրավերներ։
Միջազգային լուրերը՝ տեսաշարում: