Սկսվել է Թուրքիայի տարածքով Սիրիա ադրբեջանական գազի մատակարարումը: Նախագծի մեկնարկի արարողության ժամանակ Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ ամեն տարի Սիրիա կարտահանվի մինչև 2 մլրդ խորանարդ մետր բնական գազ, իսկ արտադրվող էլեկտրաէներգիան կապահովի 5 մլն տնային տնտեսության կարիքները: