• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է... 23:46
Անկախության հռչակագիրն ու նոր իրողությունները. Մեծ բանավեճ Անկախության հռչակագիրն ու նոր... 22:12
Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը տարել... 19:18
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Անհրաժեշտ է ակտիվացնել միջոցառումները վարորդական իրավունքի կեղծ վկայականներով անձանց հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳ նախարար
17:2701 Օգս, 2025

Անհրաժեշտ է ակտիվացնել միջոցառումները վարորդական իրավունքի կեղծ վկայականներով անձանց հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳ նախարար

Հուլիսի 25-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ամփոփվել է ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության, համայնքային ոստիկանության մայրաքաղաքի բաժինների, ՊԾ Երևան քաղաքի գնդի 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։
 
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։
 
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը ներկայացրել է այս տարվա առաջին կիսամյակում կատարված աշխատանքները։ Նա ներկայացրել է նաև քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերելի ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերլուծություն՝ մանրամասնելով կոնկրետ հանցատեսակների նվազման ու աճի միտումները։
 
Հաշվետու ժամանակահատվածում մայրաքաղաքում արձանագրվել է քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերող 2308 հանցագործություն՝ 469-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Աճել են սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները, նվազել՝ սպանության փորձի դեպքերն ու հրազենի գործադրմամբ կատարված հանցանքները։
 
Ոստիկանության գնդապետը խորքային վերլուծությամբ անդրադարձել է այս տարվա առաջին կիսամյակին ինֆորմացիոն կենտրոնում գրանցված և նույն ժամանակահատվածում տեղի ունեցած հանցավորության իրական պատկերին՝ շեշտելով, որ վիճակագրական առումով հաճախ ճիշտ չի արտացոլվում հանցավորության պատկերը, ինչը պայմանավորված է նախորդ տարիներից փոխանցված հանցագործության դեպքերով։ Ըստ այդմ, զտվել են այս տարի կատարված հանցագործությունները։ Արդյունքում ստացվել է հանցավորության իրական պատկերը։ Այս մոտեցմամբ վերլուծությունը փաստում է, որ անցած վեց ամիսների ընթացքում հանցագործությունները նվազել են՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Զեկույցներով հանդես են եկել Համյանքային ոստիկանության Կենտրոնական, Մարաշի, Արաբկիրի, Շենգավիթի, Էրեբունու, Նուբարաշենի, Նոր-Նորքի, Ավանի, Քանաքեռ-Զեյթունի, Դավիթաշենի, Մաշտոցի, Մալաթիայի, Մետրոպոլիտենի, «Զվարթնոց» օդանավակայանի բաժինների պետերն ու Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատարը։
Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններում արձանագրված դեպքերի հիմնական մասը ոչ մեծ ծանրության հանցագործություններ են։ Որոշ հանցատեսակների, ինչպես օրինակ՝ ապօրինի թմրաշրջանառության առումով գրեթե բոլոր բաժիններում արձանագրվել է բացահայտումների աճ։ Ընդհանուր պատկերում նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները։ Միևնույն ժամանակ աճել են սեփականության դեմ ուղղված հանցանքների դեպքերը։ Որոշ ուղղություններով բացահայտումների դրական միտումը պայմանավորված է լատենտային բնույթ կրող հանցագործության դեպքերի հայտնաբերմամբ։
 
Պարեկային ծառայության Երևան քաղաքի գունդը հաշվետու կիսամյակում սպասարկել է 417․018 ահազանգ՝ 74․844-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2840-ով ավելացել է նաև արձանագրությունների թիվը․ անցած 6 ամսվա ընթացքում Երևանի պարեկները կազմել են վարչական իրավախախտումների վերաբերյալ 113․069 արձանագրություն՝ հայտնաբերելով 4186 ոչ սթափ վարորդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ևս աճել է։ Բացի այդ, մայրաքաղաքի պարեկները բացահայտել են 2971 հանցանք, որոնցից 905-ը ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են։
Նախարար Սարգսյանը, դրական գնահատելով Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում կատարված վերլուծությունը, ընդգծել է, որ նկատվում է իր առաջ քաշած սկզբունքներին համահունչ աշխատելաոճի փոփոխություն, ինչը պետք է պահպանել և դարձնել օրինաչափություն։ Նախարարն ընդգծել է, որ հանցագործությունների պատճառների ու դրանց նպաստող հանգամանքների խորքային ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ հակազդել հանցավորությանը։
 
Արփինե Սարգսյանը, անդրադառնալով մարդու կյանքի և առողջության դեմ ուղղված հանցանքներին ու հետախուզվող անձանց հայտնաբերմանը, պահանջել է օպերատիվ-հետախուզական թիրախային միջոցառումներ իրականացնել՝ դեպքերի կանխման, օպերատիվ բացահայտման ու հանցանք կատարած անձանց օր առաջ հայտնաբերման տրամաբանության մեջ։
Նախարարը հանձնարարել է նաև շուրջօրյա աշխատանք տանել բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման տեմպերն առավել ակտիվացնելու առումով՝ այս համատեքստում շարունակելով ինչպես մեծաքանակ թմրամիջոցների հայտնաբերման աշխատանքը, այնպես էլ փոքր չափաբաժիններով դրանք տարածող անձանց հայտնաբերումը։
 
Անդրադառնալով Համայնքային ոստիկանության մայրաքաղաքի բաժինների աշխատանքին՝ նախարար Սարգսյանը մի շարք ուղղություններով հանձնարարականներ է տվել՝ մատնանշելով անչափահասների հետ տարվող աշխատանքներն ու լատենտային համարվող ընտանեկան բռնությունների կանխումն ու բացահայտումը։
Արփինե Սարգսյանը, խոսելով Համայնքային ոստիկանության տարածքային բաժինների գործառույթերից, ընդգծել է, որ դրանք ունիվերսալ ոստիկանության մոդելներ են և բաժինների ներսում պետք է բացառվեն գործառույթների նկատմամբ տարբերակված մոտեցումները։
 
ՆԳ նախարարի ներկայացրած պահանջների շրջանակում ներառվել են նաև ահազանգերին օպերատիվ արձագանքելն ու հատկապես գիշերային ժամերին բակային տարածքներում շրջայցերի ակտիվացումը՝ հանցագործությունների կանխման ու թարմ հետքերով բացահայտման նպատակներով։
 
Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի աշխատանքին անդրադառնալով՝ նախարար Սարգսյանը հանձնարարել է անձնակազմին հրահանգավորել առավել բովանդակային՝ շեշտադրելով հստակ ուղղություններ, որոնք առանձնացվում են ամենօրյա մոնիթորինգի արդյունքում։
 
Արփինե Սարգսյանի խոսքով՝ անհրաժեշտ է ակտիվացնել միջոցառումները վարորդական իրավունքի կեղծ վկայականներով ու հատուկ կտրոններով անձանց հայտնաբերելու, ինչպես նաև, առհասարակ, ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացման առումով, ինչը կհանգեցնի պատահարների նվազման։
 
ՆԳ նախարարը ներկաներին հանձնարարել է տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելով՝ մշտապես միջոցներ ձեռնարկել ապացուցողական բազայի ձևավորման և հանցավորության կանխարգելման ուղղությամբ։
Այս համատեքստում քննարկման առարկա է դարձել ինչպես ոստիկանության տարբեր ծառայությունների, այնպես էլ քննչական ու դատախազական մարմինների հետ բովանդակային համագործակցությանը վերաբերող հարցեր՝ հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարելու համար։
 
Ավարտին Արփինե Սարգսյանն ու ՆԳՆ ղեկավար կազմը ծանոթացել է նաև Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը տրամադրված 15 էլեկտրոմոբիլների տեխնիկական հագեցվածությանը։

 

Դիտումների քանակ237
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր 17:00 | Սա մեր ամենամեծ հպարտության օրն է, մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետը. ԱԺ նախագահ| 21.09.2026 17:0021 Սեպ, 2026
  • Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում 16:5721 Սեպ, 2026
  • Ալցհայմերի հիվանդության իրազեկման օրն է 16:4621 Սեպ, 2026
  • Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով 16:3521 Սեպ, 2026
  • Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից 16:2721 Սեպ, 2026
  • Հայաստանը անկախության 35-ամյակի կապակցությամբ շնորհավորանքներ է ստանում 16:1921 Սեպ, 2026
  • Հայկական կարպետի գաղտնիքները 16:0821 Սեպ, 2026
  • Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 15:5321 Սեպ, 2026
  • Կորյուն Սերոբյանը և Ծովակ Մնացականյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով 15:4221 Սեպ, 2026
  • Իտալական դպրոցներում արգելում են փարաջան և նիկաբը 15:3421 Սեպ, 2026
  • Արմեն Փանոսյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան 15:2721 Սեպ, 2026
  • Իտալական դպրոցներում արգելում են փարանջան և նիկաբը 15:1621 Սեպ, 2026
  • Պարտավոր ենք սերունդներին թողնել ինքնիշխան, ազատ, ժողովրդավար և կարողունակ պետություն. ՀՀ նախագահ 15:1321 Սեպ, 2026
  • Պետդումայի ընտրություններում հաղթել է «Միասնական Ռուսաստան»-ը 15:0521 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | Պուտինը և համաշխարհային առաջնորդները շնորհավորել են Փաշինյանին Անկախության առթիվ 15:0021 Սեպ, 2026
  • Մինսկն ու Երևանը միավորում են պատմության ընդհանուր էջերն ու մարդկանց միջև անկեղծ համակրանքը. Լուկաշենկո 14:5021 Սեպ, 2026
  • Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին 14:2921 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին 13:4321 Սեպ, 2026
  • Ի սրտե շնորհավորում ենք մեր բոլոր հայ ընկերներին Անկախության տոնի առթիվ. Լիտվայի ԱԳՆ 13:4321 Սեպ, 2026
  • Լավրովը շնորհավորել է Միրզոյանին՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ 13:2321 Սեպ, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով 13:1021 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 Առաջիկա տարիներին ԱՄՆ-ն ակնկալում է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը. Ռուբիո | 21.09.2026 13:0021 Սեպ, 2026
  • «ՎիԷլՎի Սենթր» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 881 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 12:5221 Սեպ, 2026
  • Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին ազգային այս կարևոր իրադարձության կապակցությամբ. Ռուբիո 12:1621 Սեպ, 2026
  • Եվս մեկ ձեռքբերում հայագիտության ոլորտում 12:0621 Սեպ, 2026
  • Նոր կենսաչափական անձնագիրը նոր էջ է ՀՀ քաղաքացու թվային ինքնության և թվային հնարավորությունների համար․ ՆԳՆ 11:4921 Սեպ, 2026
  • «Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայի ընտրություններում կանխատեսում է ձայների կեսից ավելին 11:3221 Սեպ, 2026
  • Անկախությունը ամենօրյա հոգատար աշխատանք է, պատասխանատվություն՝ յուրաքանչյուրս մեր տեղում կերտելու արժանապատիվ պետություն․ Էդուարդ Հակոբյան 11:1921 Սեպ, 2026
  • Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում 10:5021 Սեպ, 2026
  • Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն 10:3521 Սեպ, 2026
  • Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն 10:2221 Սեպ, 2026
  • Մենք պատրաստ ենք այսօրվա բացառիկ համերգին. ԿԳՄՍՆ 10:1821 Սեպ, 2026
  • Ավտոբուսային երթուղիների փոփոխություն Երևանում՝ սեպտեմբերի 21-ին 10:1221 Սեպ, 2026
  • Լուրեր 10։00 | ՀՀ-ն 35 տարեկան է. վարչապետը բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ | 21.09.2026 10:0021 Սեպ, 2026
  • Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը․ ՀՀ նախագահ 09:5921 Սեպ, 2026
  • Թող մեր անկախ պետականությունն ամրանա մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, իրավունքի գերակայության ամուր հենքի վրա․ ՄԻՊ 09:3821 Սեպ, 2026
  • Մենք գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը և ապահովենք Հայաստանի Հանրապետության անկախության հարատևությունը․ Ռուբինյան 09:1121 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4521 Սեպ, 2026
  • Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով 08:4121 Սեպ, 2026
  • Այսօր երեկոյան Հանրապետության հրապարակում հանդես կգամ ուղերձով․ Նիկոլ Փաշինյան 08:2321 Սեպ, 2026
  • Փա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը․ Սուրեն Պապիկյան 08:1121 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 35-րդ տարեդարձը 08:0421 Սեպ, 2026
  • Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար 23:4620 Սեպ, 2026
  • Այլընտրանքը կարող է ՀՀ-ՌԴ առողջ հարաբերությունների հիմք լինել 22:5620 Սեպ, 2026
  • «Հայանտառ»-ի տարածքում հայտնաբերվել է մեծ քանակի հատված փայտանյութ 22:4420 Սեպ, 2026
  • ԽՍՀՄ-ից հետո ներդրված միակ տեխնոլոգիան տեսախցիկներն են. էկոնոմիկայի նախարարը՝ «Արարատցեմենտի» մասին 22:2720 Սեպ, 2026
  • Վարչապետը հանդիպել է Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 դպրոցի աշակերտների հետ 22:1820 Սեպ, 2026
  • Անկախության հռչակագիրն ու նոր իրողությունները. Մեծ բանավեճ 21:5820 Սեպ, 2026
  • Շատ կարևոր է ունենալ դպրոց, որը ներշնչում է սովորել. վարչապետը՝ Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը 21:1820 Սեպ, 2026
  • ՀՀ-ն կխուսափի տնտեսական սահմանափակման քաղաքական պարտադրանքից. շուկաների դիվերսիֆիկացման արդյունքը 21:1520 Սեպ, 2026
  • Լուրեր | Ինչ հայտարարի կգան Փաշինյանն ու Պուտինը Մոսկվայում սպասվող հանդիպմանը. փորձագետներ 21:0020 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատանը երեխային ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ 20:5620 Սեպ, 2026
  • «Արևմտահայերենը վտանգված լեզու է. պետք է ողջ պահել այն» | Հարցազրույց Արա Գազանճեանի հետ 20:2820 Սեպ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 20.09.2026 19:5420 Սեպ, 2026
  • Բանակային դիրքեր, ինժեներական լայնածավալ աշխատանքները շարունակվում են. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 19:2720 Սեպ, 2026
  • Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում 19:1820 Սեպ, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր 17:2320 Սեպ, 2026
  • Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետ 17:1720 Սեպ, 2026
  • Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում 16:4720 Սեպ, 2026
  • Նաիրիի համայնքային ոստիկանները ձերբակալել են հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձին 16:0420 Սեպ, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը և Ջուլի Դաբրուզինը քննարկել են բնապահպանական ոլորտում հայ-կանադական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 15:5220 Սեպ, 2026
  • «Փռի» փառատոնը՝ Շատջրեք բնակավայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 15:4620 Սեպ, 2026
  • Ստամբուլում մահացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը 15:0120 Սեպ, 2026
  • Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. Փաշինյան 14:4120 Սեպ, 2026
  • Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով 14:2620 Սեպ, 2026
  • Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում 13:2120 Սեպ, 2026
  • Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է Կապանում 13:0920 Սեպ, 2026
  • Վարչապետի ելույթը Շատջրեք բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի բացմանը 12:5520 Սեպ, 2026
  • Վարչապետը Վարդենիսի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է պատարագի 12:5020 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում 12:4520 Սեպ, 2026
  • ԱԱԾ-ում նշվել է օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակը 11:0920 Սեպ, 2026
  • Ամերիկյան ներդրումային և գործարար շրջանակներին է ներկայացվել արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող հայկական Hecttor AI-ի ներուժը 11:0320 Սեպ, 2026
  • ՀՀ Անկախության տոնին արգելոցները և արգելոց-թանգարանները կաշխատեն փոփոխված աշխատանքային գրաֆիկով 10:4120 Սեպ, 2026
  • ՀՀ բանակի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների պարապմունքները՝ «Բաստիոն» զրահամեքենաների ներգրավմամբ 10:1120 Սեպ, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:1720 Սեպ, 2026
  • Նոր Խարբերդի մանկատան դայակը ազատվել է աշխատանքից՝ երեխային ծեծի ենթարկելու դեպքից հետո 00:5320 Սեպ, 2026
  • Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան 00:3420 Սեպ, 2026
  • Մինաս Ավետիսյան. մեկ կտավի ցուցադրություն 23:1819 Սեպ, 2026
  • Մենք նոր-նոր ենք պետություն դառնում, առաջին քայլերն ենք անում իրական, անկախ պետություն ունենալու ուղղությամբ․ Արարատ Միրզոյան 23:0319 Սեպ, 2026
  • «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման հարցում լավագույն գործընկերը կարող է լինել Ռուսաստանը․ Նիկոլ Փաշինյան 22:5019 Սեպ, 2026
  • Հարատև պետություն. Հայաստանը պատրաստվում է 35-ամյակի տոնական միջոցառմանը 22:3319 Սեպ, 2026
  • Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք․ Փաշինյան 22:2119 Սեպ, 2026
  • Փաշինյանի հանձնարարությամբ Եկեղեցում ստեղծված ճգնաժամի վերաբերյալ զեկույց է պատրաստվել 22:0619 Սեպ, 2026
  • Պայքար ընտանեկան բռնության դեմ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5019 Սեպ, 2026
  • Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է N զորամաս 21:1519 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հարատև պետություն. ինչպես է նշվելու Հայաստանի Հանրապետության 35-ամյակը | 19.09.2026 21:0019 Սեպ, 2026
  • Լեռնագոգցի երիտասարդները «Հավասարության այգի» են հիմնել 20:5419 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.09.2026 20:3619 Սեպ, 2026
  • Վարչապետը ներկա է եղել «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացման արարողությանը 20:1919 Սեպ, 2026
  • «ԳՊՄ գոլդ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 967 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:1419 Սեպ, 2026
  • Եթե Ռուսաստանը որոշի հարվածել ՆԱՏՕ-ի տարածքին, շատ երկրների համար դա լուրջ փորձություն կդառնա. Ռինկևիչս 19:5719 Սեպ, 2026
  • 5 տեսլա ՄՌՏ տեխնոլոգիան կներդրվի նաև Հայաստանում 19:5119 Սեպ, 2026
  • Թրամփը հրապարակել է իր 25 գլխավոր ձեռքբերումը 19:3719 Սեպ, 2026
  • Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» գլուխգործոցն առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանում 19:2419 Սեպ, 2026
  • Զելենսկին հայտարարել է նոր հեռահար գործողությունների մասին՝ ի պատասխան ռուսական հարվածների 19:0919 Սեպ, 2026
  • Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը՝ աշխարհի առաջատար լրատվամիջոցների էջերում 18:5619 Սեպ, 2026
  • ԱԲ միջազգային օլիմպիադայի ձեռքբերումները 18:3819 Սեպ, 2026
  • Փրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենային 18:1519 Սեպ, 2026
  • Ռուսաստանում ընթանում է Պետդումայի պատգամավորների ընտրությունների երկրորդ օրվա քվեարկությունը 17:5819 Սեպ, 2026
  • Թրամփը ստորագրել է ՌԴ դեմ «Դժոխային պատժամիջոցների» օրենքը 17:5419 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015