ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.
Ալեքսանդր Արզումանյանին հետ կանչել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- նշված է հրամանագրում: