Հակակոռուպցիոն դատարանը արգելանք է կիրառել «Սոգլասիե Արմենիա» ընկերության բոլոր գույքերի նկատմամբ: Ընկերությանը Երևանի քաղաքապետի դեռևս 2005-ի փետրվարի 8-ի որոշմամբ Հյուսիսային պողոտայի կառուցապատման գոտում 10 հազար քառակուսի մետր հողատարածք է տրամադրվել շինարարություն սկսելու համար: Չորս տարի հետո «Սոգլասիե Արմենիան» դարձել է այդ հողատարածքի սեփականատեր: Արգելանքը վերաբերվում է նաև Մանկական աշխարհ հանրախանութի շենքի տնօրինմանը, որը 24 տարի առաջ ուղղակի վաճառվել է ընկերությանը:
Մանրամասները՝ տեսանյութում: