Դամասկոսից մեկնաբանել են օգոստոսի 2-ից Թուրքիայի տարածքով Սիրիա ադրբեջանական գազի մատակարարումը: էլեկտրաէներգիայի արտադրության Սիրիայի պետական կորպորացիայի ղեկավար Մոհամմեդ Ֆադիլայի խոսքով՝ Արաբական Հանրապետության էլեկտրակայանները տեխնիկապես պատրաստ են գործարքը կյանքի կոչելու համար։ Նա հավելել է, որ Թուրքիայի գազային ենթակառուցվածքին ինտեգրման գործընթացն ավարտվել է։ Ֆադիլան ընդգծել է՝ այս նախագիծը կարևոր է Սիրիայի հետպատերազմյան վերականգնման համար ոչ միայն էներգետիկ, այլև ռազմավարական, տնտեսական և մարդասիրական տեսանկյունից։
Անկարայում Վաշինգտոնի դեսպան, Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմաս Բարաքն էլ հայտնել է, որ Սիրիային տրամադրվող գազի համար կվճարի Կատարը: Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ ադրբեջանական բնական գազը կապահովի 800 ՄՎտ/մեգավատտ էլեկտրաէներգիա, ինչի շնորհիվ լույս կստանա շուրջ 5 միլիոն բաժանորդ։
Միջազգային անցուդարձը՝ տեսաշարում: