Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ ադրբեջանական կողմը ոչնչացրել է Ստեփանակերտում տեղադրված ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանը։ Քանդակի հեղինակը ռուսաստանցի Սալավատ Շչերբակովն է եղել։
Մոսկվայից դատապարտել են տեղի ունեցածը: «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ռուս նկարչի հուշարձանի ավերումը ափսոսանք և մերժում է առաջացնում», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։ Նա հիշեցրել է, որ հուշարձանը կանգնեցվել է 2021 թվականին՝ այդ ժամանակ հակամարտության գոտում տեղակայված ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Շվիդկոյը նաև մտահոգվել է, որ Բաքուն նախապես չի զգուշացրել Մոսկվային՝ արձանն ապամոնտաժելու մտադրության մասին:
«Փոխարենը, Ռուսաստանի դեմ ցուցադրական ոչ բարեկամական գործողություն է իրականացվել: Կոչ եմ անում ողջամտություն ցուցաբերել և դադարեցնել ռուսական մշակույթի չեղարկումը», - շեշտել է պաշտոնյան։
Միջազգային զարգացումները՝ տեսաշարում: