Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է «Save Armenia» հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը։
.jpg)
Նախագահ Խաչատուրյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան՝ նշելով, որ նման հանդիպումները լավ հնարավորություն են միմյանց ճանաչելու, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական կապերն ու փոխադարձ ըմբռնումն առավել ամրապնդելու համար։
.jpg)
Զրուցակիցներին ներկայացնելով Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում վերջին տարիներին իրականացված ժողովրդավարական բարեփոխումները՝ Հանրապետության նախագահը շեշտել է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։
.jpg)
Նախագահ Խաչատուրյանի խոսքով՝ Հայաստանը հետևողականորեն հետամուտ է համապարփակ բարեփոխումների իրականացմանը՝ նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական հաստատությունները, խթանել տնտեսության աճը և կյանքի կոչել նորարարական գաղափարներ։
Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին՝ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ երկկողմ կապերն ունեն հստակ և դրական զարգացում, և ընդգծել է վստահությունն առ այն, որ այդ միտումը կլինի շարունակական։