Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրատնտեսական հարաբերությունները գտնվում են նվազագույն մակարդակի վրա, սակայն չպետք է մնան այդ վիճակում՝ հայտարարել Է Կրեմլի մամուլի քարտուղարը:
«Ստիպված եմ համաձայնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ այն առումով, որ, իսկապես, ռուս-ամերիկյան բիզնեսը գրեթե զրոյական կետում է: Եվ համաձայն չեմ, որ նա պետք է այնտեղ մնա»,- նշել է Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Թրամփը Truth Social սոցցանցում գրել էր, որ իրեն չեն հետաքրքրում Հնդկաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները, ինչպես նաև նրանց «մեռած» տնտեսության վերականգնումը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը շատ քիչ կապեր ունի Հնդկաստանի հետ, իսկ Ռուսաստանի հետ գործարար կապեր գրեթե չկան: