Լիտվայի վարչապետ Գինտաուտաս Պալուցկասը հրաժարական է ներկայացրել կոռուպցիոն սկանդալից հետո: Նա հեռացել է ինչպես վարչապետի, այնպես էլ Լիտվայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի պաշտոնից։
Ըստ ԶԼՄ-ների՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց առաջ Պալուցկասը բանկից արտահերթ վարկ է ստացել մի ընկերության համար, որի գլխավոր բաժնետեր էր։ Իսկ 2012 թվականին մայրաքաղաքի վարչակազմում աշխատելիս նա դատարանի առաջ է կանգնել պաշտոնեական դիրքի չարաշահման համար։ Պալուցկասը ստացել էր երկու տարվա պայմանական ազատազրկում և պարտավորվել վճարել 16 500 եվրո, սակայն սահմանված ժամկետում չի վճարել տուգանքը:
Լիտվայի կառավարության մեջ մտնող կուսակցություններից մեկը սպառնացել էր դուրս գալ կոալիցիայից, եթե վարչապետը հրաժարական չտար: Պալուցկասի հրաժարականի պահանջով նաև ցույցեր էին տեղի ունեցել: