Իրանն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակասությունների կարգավորմանը և խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացի արագացմանը, հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակը: Էսմայիլ Բաղաեիի խոսքով՝ խաղաղության գործընթացի ձգձգումը կարող է հանգեցնել տարածաշրջանում լարվածության աճի:
Պաշտոնյան հավելել է՝ Իսլամական Հանրապետությունը մշտապես աջակցել է նաև հաղորդուղիների ապաշրջափակմանը՝ որպես տնտեսական զարգացման կարևոր բաղադրիչ։
«Մենք կողմ ենք այս գործընթացին, բայց հստակ նշել ենք՝ այդ զարգացումները չպետք է հանգեցնեն տարածաշրջանի աշխարհաքաղաքական կառուցվածքի փոփոխության»,- ասել է Բաղաեին՝ հավելելով՝ արտատարածաշրջանային դերակատարների ներգրավման հարցը Թեհրանը նպաստավոր չի համարում տարածաշրջանի զարգացման և անվտանգության տեսանկյունից։
Միջազգային անցուդարձը՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: