Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը հաջողվել է մաքսատուրքերի շուրջ համաձայնության հասնել և խուսափել առևտրային պատերազմից: Սպիտակ տան ղեկավարի և Եվրահանձնաժողովի նախագահի միջև հանդիպումը տեղի է ունեցել Շոտլանդիայում Դոնալդ Թրամփի գոլֆ ակումբում: Թրամփը հայտարարել է, որ եվրոպական ապրանքների համար ԱՄՆ-ում կգործի առնվազն 15 տոկոս մաքսատուրք: Բացի այդ, առաջիկա 4 տարիներին ԵՄ երկրներն ԱՄՆ-ից կգնեն 750 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա և էներգակիրներ, ինչպես նաև ամերիկյան տնտեսության մեջ կներդնեն 600 միլիարդ դոլար:
Միջազգային զարգացումները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: