Առաջիկայում տեղի կունենա առնվազն 1200-ական ռազմագերու փոխանակում։ Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի ավարտից հետո հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական, Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։ Ռուսական կողմն առաջարկել է քննարկել 24 և 48 ժամանոց կարճ հրադադարների հարցը, որոնց նպատակը մարտի դաշտից զոհերի մարմինների և վիրավորների տեղափոխումն է։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոչ միայն զինվորական, այլև քաղաքացիական անձանց փոխանակման մասին։ «Առաջընթաց ունենք հումանիտար ուղղությամբ, բայց ոչ ռազմական գործողությունների դադարեցման մասով»,- ասել է ուկրաինական կողմի գլխավոր պատվիրակ Ռուստեմ Ումերովը։
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսանյութում: