Կիևի և Մոսկվայի միջև բանակցությունները տեղի կունենան հուլիսի 23-ին՝ կրկին Թուրքիայում՝ հայտնել է Վոլոդիմիր Զելենսկին: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ բանակցությունների երրորդ փուլի ընթացքում ուկրաինական կողմը մտադիր է քննարկել երեք առաջնահերթ հարց՝ ռազմագերիների և Ռուսաստանի առևանգած ուկրաինացի երեխաների վերադարձը, ինչպես նաև երկու երկրի ղեկավարների հնարավոր հանդիպման նախապատրաստումը։
Ռուսական կողմը պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկությունը, սակայն պետական ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ բանակցությունները նախատեսված են հուլիսի 24-ին:
Հիշեցնենք՝ Ռուսաստանը և Ուկրաինան վերջին շրջանում բանակցությունների երկու փուլ են անցկացրել՝ մայիսի 16-ին և հունիսի 2-ին։ Կողմերը փոխանակվել են հրադադարի պայմանների վերաբերյալ առաջարկներով, ինչպես նաև համաձայնության եկել պատերազմի սկզբից ի վեր ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների ամենամասշտաբային փոխանակման շուրջ։
Միջազգային լուրերը՝ տեսաշարում: