ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը եվրոպական մի շարք երկրների դեսպանների հետ կայացած աշխատանքային ճաշի շրջանակներում առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ՝ Արևմտյան ուղղության քարտուղար Թանմայա Լալի հետ: Այդ մասին հայտնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից:
Մտքեր են փոխանակվել հայ-հնդկական հարաբերությունների օրակարգային կարևորագույն հարցերի և առաջիկա անելիքների շուրջ: