Մոսկվան ցանկանում է հասկանալ՝ ինչ է թաքնված Դոնալդ Թրամփի հայտարարությունների հետևում: Նման հայտարարությամբ է հանդես եկել Սերգեյ Լավրովը՝ արձագանքելով ԱՄՆ նախագահի վերջին հայտարարություններին:
Ռուսաստանի ԱԳ նախարարի համոզմամբ՝ ԱՄՆ նախագահը ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ճնշման տակ է:
«Ռուսաստանը դիմակայում է և կդիմակայի պատժամիջոցներին»,- շեշտել է ռուս դիվանագետը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ հիասթափված է Վլադիմիր Պուտինից: Թրամփը նաև սպառնացել էր, որ 50 օրից Ռուսաստանի նկատմամբ «շատ խիստ մաքսատուրքեր» կսահմանի, եթե ռուս-ուկրաինական կարգավորման հարցում առաջընթաց չգրանցվի: Նրա խոսքով՝ երկրորդական մաքսատուրքերի չափը կհասնի 100 %-ի: Թրամփը նաև խոստացել էր շարունակել աջակցությունն Ուկրաինային: