Միացյալ Նահանգների նախագահը սպառնացել է Ռուսաստանին՝ 50 օրից շատ խիստ մաքսատուրքեր սահմանել, եթե ռուս-ուկրաինական կարգավորման հարցում առաջընթաց չգրանցվի: ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը 50-օրյա վերջնագիրը «չափազանց երկար» է համարում: Կայա Կալասը հույս է հայտնել, որ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջ շատ արագ համաձայնության կհասնեն:
Դիանա Գասպարյանն է հետևել միջազգային անցուդարձին։