ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցով հատուկ բանագնացը ժամանել է Կիև, որտեղ կանցկացնի մեկ շաբաթ: Նա Ուկրաինայի իշխանությունների հետ կքննարկի պաշտպանության, անվտանգության, մարդկանց պաշտպանության, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև գործակցության ամրապնդման հարցերը:
Քելոգի այցից առաջ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Ուկրաինա կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր: Դոնալդ Թրամփը ևս մեկ անգամ դժգոհություն է հայտնել Ռուսաստանի նախագահից՝ նշելով, որ Վլադիմիր Պուտինը «գեղեցիկ խոսում է, բայց հետո երեկոյան ռմբակոծում բոլորին»։ Թրամփը չի հստակեցրել Ուկրաինա ուղարկվող Patriot-ների թիվը, սակայն հայտնել է՝ դրանց ծախսերը կփոխհատուցի Եվրամիությունը։
Միջազգային անցուդարձը՝ Սյուզաննա Չրաղյանի տեսանյութում: