Արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ Ավետ Ադոնցի և նրան փոխկապակցված անձանց ապօրինի գույքի բռնագանձման հայցը դատարանում է: Ուշագրավ է, սակայն, որ նախկին պաշտոնյայի գործունեությունը չի վրիպել անգամ Բելգիայի իրավապահների ուշադրությունից: Ավետ Ադոնցը Բելգիայում Հայաստանի դեսպան եղած տարիներին այդ երկրում մասնակցել է թանկարժեք ադամանդների աճուրդներին, կնոջ հետ Հայաստան ներկրել ու այստեղ վաճառել ադամանդ և «Ռոլեքս» ժամացույցներ:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի տեսանյութում: