Հաշվառման, քննական ծառայության թվայնացումը կդյուրացնի վարչարարությունը, կխնայվեն ռեսուրսները՝ հեշտացնելով քաղաքացիների կյանքը: Այժմ առցանց հնարավոր է հերթագրվել և կենդանի հերթում ժամերով սպասելու փոխարեն, սպասարկվել րոպեների ընթացքում: Սեպտեմբերից կներդրվի նաև մեքենաների առուվաճառքի, վարորդական իրավունքի վկայականի թվային պլատֆորմը: Հնարավոր է՝ վերանայվի վարորդական իրավունքի համար քննության տեսական հարցաշարը:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում։